Համացանցում տարածված ԻՊ-ին ծաղրող տեսանյութն ավելի քան 1.5 մլն դիտում է ունեցել (տեսանյութ)
YouTube-ում տեղադրված երգիծական տեսահոլովակը, որն անվանվել է «Ռուսական կործանիչը խոցելու ԻՊ-ի անհաջող փորձը», արդեն ավելի քան 1.5 մլն դիտում է ունեցել:
Ինչպես տեղեկացնում է НТВ-ն, տեսանյութը համացանցում հայտնվել է հոկտեմբերի 21-ին: Այս ընթացքում այն արդեն ավելի քան 1 մլն 500 հազար դիտում է ունեցել:
Տեսանյութում մոնտաժված կադրերը կապ չունեն Սիրիայում ՌԴ ռազմա-տիեզերական ուժերի իրականացրած գործողությունների հետ: Երկնքում թռչում են ռուսական արտադրության ինքնաթիռներ, որոնք, ամենայն հավանականությամբ, սիրիական օդուժին են պատկանում:
Սակայն սոցցանցերի օգտատերերի համար դա կարևոր չէ, նրանց ծիծաղեցնում են տեսանյութին ուղեկցող ռուսերեն գրությունները:










