Երևան-Մեղրի ճանապարհին «Москвич»-ը ընկել է Արփա գետը

14:55 • 24.10.15

Հոկտեմբերի 24-ին` ժամը 08:30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը։


Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:


Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 110-րդ կմ-ում «Москвич 412» մակնիշի 34 TF 696 պ/հ ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1975 թ. ծնված Ա. Փ.-ը և ուղևոր` 1986 թ. ծնված Մ. Մ.-ը տեղի ուժերով  դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: