Մահացել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը

15:52 • 24.10.15

41 տարեկան հասակում, ծանր հիվանդությունից մահացել է ՀՀ Կրթության, գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաղորդեցին ԿԳՆ լրատվական ծառայությունից:


Մհեր Ղազարյանը ծնվել է 1974 թվականին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում:


2010թ. նոյեմբերից  ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավարն է: ՀՀԿ անդամ է:


Ամուսնացած է, ունի երկու երեխա: