Հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են. ԼՂՀ ՊՆ
Հոկտեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, որոնց ընթացքում
կիրառվել են հրետանային զինատեսակներ,այդ թվում՝ TR-107
հրթիռահրետանային կայանք /3 արկ/, 60 /39 արկ/ և 82 /68 արկ/
միլիմետրանոց ականանետներ,ՌՊԳ-7 /2 արկ/ և ՀԱՆ-17 /17 արկ/
տիպի նռնականետներ. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն։
Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, վերոնշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է
մոտ 2000 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ
գործողությունները ճնշվել են:










