Պուտինն իրեն «երկաթյա թևերով աղավնի» է անվանել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն «երկաթյա թևերով աղավնի» է անվանել։ Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, այդպես է Պուտինը Վալդայի համաժողովի շրջանակում պատասխանել մասնակիցներից մեկի հարցին, թե նա իրեն բազե՞, թե՞ աղավնի է համարում։
«Ես աղավնի եմ, սակայն՝ շատ հզոր երկաթյա թևերով»,- ասել է Պուտինը։
«Կոմերսանտ»-ը հավելում է, որ պատասխանի ժամանակ «նախագահն անգամ թափահարել է ձեռքերը՝ ի ցույց դնելով իր թևերի բացվածքը»։
Վալդայի համաժողովն անցկացվել է Սոչիում հոկտեմբերի 19-22-ը։ «Վալդայ» անվանումը կրող համաժողովն իրենից ներկայացնում է միջազգային խորհրդակցությունների ակումբ։










