«Ալ-Քաիդայի» աջակիցներից մեկը հոլիվուդյան ռեժիսորի որդին է
«Ալ-Քաիդայի» աջակիցներից մեկը՝ Աբու Բասիր ալ-Բրիտանին, որի ուղերձով տեսանյութը տեղադրվել է համացանցում, ռեժիսորի հայտնի օգնական Պատրիկ Կինիի որդին է, գրում է interfax.ru-ն:
Կինին հայտնի է «Խիզախ սիրտը», «Ռեմբո. Առաջին արյուն 2», «Ինդիանա Ջոնս և վերջին խաչակրաց արշավանքը» ֆիլմերում իր աշխատանքով:
Տեսանյութում բրիտանական առոգանությամբ տղամարդը քննադատում է «Իսլամական պետությանը» Սիրիայի հյուսիսում գտնվող գյուղի ավերման կապակցությամբ:
Ահաբեկիչների ներկայացուցիչը, ում իրական անունը Լուկաս Կինի է, «Ջաբհատ ան-Նուսրա» խմբավորման՝ Սիրիայում «Ալ-Քաիդայի» ճյուղի անդամ է:










