ԱՄՆ-ում եղնիկի ձագը չի ցանկացել հեռանալ իրեն փրկած տղամարդուց

20:48 • 25.10.15

Լիտվացի ճանապարհորդ Դարիուս Սասնաուսկասը հնարավորություն է ունեցել ականատեսը դառնալու եղնիկի 2 ձագի ծնվելուն ԱՄՆ-ի «Յելոուսթոն» ազգային պարկի հարևանությամբ գտնվող իր կացարանի բակում:

Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` ձագերից մեկը լույս աշխարհ գալիս վնասվածք էր
ստացել և ետ էր մնացել ընտանիքից:

Շրջապատում գիշատիչների առկայության պարագայում կենդանին ողջ չէր մնա, և Դարիուսը որոշել է կենդանուն տուն տանել: Որոշ ժամանակ անց եղնիկի ձագն արդեն լիովին առողջ էր:

Լիտվացին նրան բաց է թողել ազատության մեջ՝ անտառում, սակայն կենդանին այնքան էր կապվել տղամարդու հետ, որ անընդհատ վերադարձել է նրա մոտ: Բարեբախտաբար, օրերից մի օր կենդանին վերամիավորվել է իր ընտանիքի հետ:

man-saves-injured-baby-deer-animal-friendship-3

 

man-saves-injured-baby-deer-animal-friendship-5

 

man-saves-injured-baby-deer-animal-friendship-4