Օդեսայում Լենինի արձանը փոխակերպել են «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոսի

22:38 • 25.10.15

Ուկրաինայում Լենինի բրոնզե արձանը փոխակերպել են «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոսի` Դարթ Վեյդերի արձանի:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Օդեսայում 1960-ականներին տեղադրված քանդակը պետք է ապամոնտաժվեր կառավարության որոշմամբ` ըստ ապախորհրդայնացման մասին օրենքի: Սակայն, փոխարենն այն վերածվել է «ասղային» հերոսի:

Արձանի պատվանդանին անգամ գրված է «Դարթ Վեյդեր»: Արձանի փոխակերպման հեղինակն է Օդեսայում բնակվող նկարիչ Ալեքսանդր Միլովը: