Սաակաշվիլին հեծանիվով է գնացել Օդեսայի քաղաքապետի ընտրություններին

16:38 • 25.10.15

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին զարմացրել է մարդկանց` Օդեսայի քաղաքապետի ընտրություններին գնալով հեծանիվով:


Ինչպես նշում է ria.ru-ն, պաշտոնյան խոստովանել է, որ սա իր համար անչափ կարևոր պահ է, քանի որ ինքն առաջին անգամ է քվեարկում Ուկրաինայում: Նա նաև կոչ է արել Օդեսայի բոլոր բնակիչներին պատասխանատու լինել ու անպայման մասնակցել ընտրություններին:


Բացի այդ Սաակաշվիլին խոստացել է, որ կաշխատի ու կհամագործակցի նորընտիր բոլոր պաշտոնյաների հետ:


«Իհարկե, կան բացառություններ: Ոմանց հետ աշխատելը հեշտ է, մյուսների հետ` դժվար: Կգտնվեն նաև այնպիսինները, ում հետ աշխատելն անհնարին կլինի, բայց ճնշող մեծամասնության հետ մենք կաշխատենք»,- ասել է նահանգապետը:


Աղբյուրը մանրամասնում է, որ քաղաքապետի աթոռի համար առաջադրվել է  45 թեկնածու: