ԱՄՆ ծանր ռազմատեխնիկայի առաջին խմբաքանակը հասել է Էստոնիա

19:53 • 25.10.15

Ամերիկյան ծանր ռազմական տեխնիկայի էշելոնը կիրակի ժամանել է Էստոնիայի Վալգա քաղաք, որտեղից տեխնիկան կտեղափոխվի Տապա քաղաքի ռազմաբազա:

РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել են Էստոնիայի Պաշտպանական ուժերի գլխավոր  հրամանատարությունից: Գնացքներում, ընդհանուր առմամբ, 40 միավոր զինտեխնիկա է տեղափոխվել, որոնց թվում` 4 M1A2 Abrams մակնիշի տանկ և 10 Bradley  զրահամեքենա:

Էստոնացի զինվորականների խոսքով` երկուշաբթի Էստոնիա կհասնի ևս մի քանի միավոր  տեխնիկա: