Սաուդյան արքայազնը ձերբակալվել է Բեյրութի օդանավակայանում՝ 2 տոննա թմրանյութով. լրատվամիջոցներ

17:28 • 26.10.15

Լեռնային Լիբանանի մարզի դատարանի նախագահ Դանի Շարաբիան թույլատրել է սաուդյան արքայազնի կալանքը, որը ձերբակալվել է Բեյրութի միջազգային օդանավակայանում թմրանյութեր տեղափոխելու փորձի համար, գրում է ТАСС-ը՝ արաբական լրատվամիջոցների հղումով։

 

Ձերբակալված արքայազն Աբդել Մոհսեն բեն Վալդի բեն Աբդել Ազիզը սաուդյան Հայիլ շրջանի ղեկավարի որդին է:

 

Ստուգման ընթացքում նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է 40 փաթեթ՝ ընդհանուր 2 տոննա քաշով: Թմրանյութի տեսակը, սակայն, չի նշվում:

 

Արքայազնը պատրաստվում էր Բեյրութից մասնավոր ինքնաթիռով Սաուդյան Արաբիա թռչել։