Զինված անձը հարձակվել է Բելգիայում գտնվող զորամասի վրա

14:35 • 26.10.15

Զինված հանցագործը հարձակում է գործել Բելգիայի Նամյուր շրջանում գտնվող պարաշյուտիստների զորամասի վրա, հաղորդում է ТАСС-ը։

 

Դիմակավոր անհայտ անձն ավտոմեքենայով բախվել է զորամասի դարպասներին և մի քանի կրակոց արձակել։

 

Զինվորները կրակ են բացել վերջինիս ուղղությամբ, ինչից հետո նա փախել է: Ճանապարհին թողած մեքենայում հայտնաբերվել է պայթուցիկ սարք։

 

Նշվում է, որ հանցագործը զորամաս է եկել միայնակ։

 

Reuters գործակալության հաղորդմամբ՝ փոխհրաձգության հետևանքով զինվորներից ոչ մեկ չի տուժել։