Կանադայի ափերի մոտ 27 ուղևորով զբոսանավ է խորտակվել. կան զոհեր

10:17 • 26.10.15

Կանադայի ափերի մոտ` Տոֆինո բնակավայրից ոչ հեռու, խորտակվել է Jamie's Whale Watching կազմակերպության  «Լևիաթան 2-րդ» զբոսնավը, որի վրա եղել է 27 ուղևոր, հայտնում է lenta.ru-ն։

 

Որոնողա-փրկարարական ծառայության համաձայն՝ ուղևորների շրջանում կան ինչպես փրկվածներ, այնպես էլ խորտակվածներ: Հաղորդվում է առնվազն 4 զոհի մասին։

 

Դեպքի վայրում ներկայում աշխատում են փրկարարները, որոնց օգնում են նաև տեղացիները: Առայժմ հաղորդվում է 3 զոհի մասին:

 

Աղբյուրը հավելում է, որ 1998թ. այդ նույն վայրում խորտակվել է Jamie's Whale Watching կազմակերպության մեկ այլ  զբոսանավ` դառնալով 2 մարդու մահվան պատճառ։