Թռիչքն ավարտված է. «Տրանսաէրո» ընկերությունը դադարեցրել է գործունեությունը
Դադարեցվել է ռուսական «Տրանսաէրո» ավիաընկերության օպերացիոն գործունեությունը։ Ռոսավիացիայի որոշմամբ` շահագործողի վկայականն անվավեր կճանաչվի 2015թ. հոկտեմբերի 26-ից։
Այն ուղևորներին, որոնք տոմսեր են գնել մինչև դեկտեմբերի 15-ի չվերթների համար, կտեղափոխի «Աէրոֆլոտ» ընկերությունը, գրում է Вести-ն:
Ուղևորափոխադրումներին, հավանաբար, կմասնակցեն նաև այլ ավիաընկերություններ: Գնված տոմսերի գումարի վերադարձը կապահովի «Աէրոֆլոտ» ընկերությունը:
1,925 մլն տոմսերից, որոնք վաճառել է «Տրանսաէրո» ընկերությունը մինչև դեկտեմբերի 15-ը, փոխադրվել է 1,825 մլն ուղևոր: Այդպիսով`մնացել է տեղափոխել 100.241 ուղևորի։










