Ասիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 180-ի

20:55 • 26.10.15

Ասիայի մի շարք երկրներում, մասնավորապես` Հնդկաստանում, Պակիստանում ու Աֆղանստանում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 180-ի:

Associated Press-ը հայտնում է, որ միայն Պակսիստանում պաշտոնապես հաստատվել է 145 զոհ թիվը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել էր, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,5 մագնիտուդ: