Նյու Յորքում շները մասնակցել են Հելոուինի շքերթին (լուսանկարներ)

13:14 • 26.10.15

Հելոուինը, անկասկած, ԱՄՆ-ում ամենաշատ սիրված տոներից է, որը մեծ հաճույքով նշում են ոչ միայն մարդիկ, այլև` նրանց չորքոտանի բարեկամները։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, Նյու Յորքի Թոմփքինսի հրապարակում տեղի է ունեցել շների մասնակցությամբ դիտարժան հելոուինյան շքերթ, որի շրջանակներում կենդանիները ներկայացել են ամենատարբեր կերպարներով` միլիարդատեր Դոնալդ Թրամփից մինչև դերասան Մարթի ՄըքՖլայ։


Բրիտանական  պարբերականը մանրամասնում է, որ միջոցառումն այս տարի անցկացվել է 25-րդ անգամ: Շքերթին մասնակցել են հարյուրավոր շներ, ինչպես նաև՝ դրանց տերերը: