Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել են պահպանողականները

11:04 • 26.10.15

Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում, որոնք կայացել են հոկտեմբերի 25-ին, հաղթել է պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը, որը գլխավորում է երկրի նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկին:

 

Էքզիտ-պոլի արդյունքներով` պահպանողականների օգտին քվեարկել է ընտրողների 39%-ը։ Այժմ կուսակցությունը կձևավորի նոր կառավարություն, որը մտադիր է արտաքին քաղաքականության հարցում «խիստ ուղի բռնել», փոխանցում է Вести-ն:

 

«Իրավունք և արդարություն» կուսակցությունը 460 տեղանոց խորհրդարանում կզբաղեցնի 242 աթոռ և հնարավորություն կստանա ձևավորել նախարարների կաբինետը։

 

Ընտրությունների պաշտոնական տվյալները կհրապարակվեն այսօր երեկոյան։

 

Իր արտաքին քաղաքականությունում Կաչինսկու կուսակցությունը մտադիր է խիստ ուղի վարել ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Նրանք դեմ են շուտափույթ եվրոգոտի մտնելուն, ինչի հարցում պնդում է Բրյուսելը: