ԵՄ-ն փախստականների պատճառով 400 ոստիկան կուղարկի Սլովենիա
Եվրամիությունը շաբաթվա ընթացքում 400 ոստիկան կուղարկի Սլովենիա փախստականների հոսքի ֆոնին, որոնք հայտնվում են երկրի տարածքում: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան- Կլոդ Յունկերը, փոխանցում է Корреспондент-ը։
«Մենք շաբաթվա ընթացքում 400 ոստիկան կուղարկենք Սլովենիա»,- ասել է նա փախստականների հոսքի բալկանյան ճանապարհին տեղակայված երկրների առաջնորդների հետ հանդիպման արդյունքների հիման վրա:
Հանդիպմանը, որը կայացել է կիրակի, ներկա են եղել Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Հունաստանի, Մակեդոնիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Ալբանիայի առաջնորդները, Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի, Եվրոպական խորհրդարանի նախագահները, ինչպես նաև փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը։










