Գերմանիայում ցույցեր են անցկացվել ընդդեմ փախստականների (լուսանկարներ, տեսանյութ)

09:31 • 26.10.15

Գերմանիայի Քյոլն քաղաքում բողոքի ցույց է անցկացվել, որի ժամանակ ակտիվիստները պահանջել են չընդունել հազարավոր փախստականների, փոխանցում է Корреспондент-ը:

 

Գերմանական ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցաններ է կիրառել։ Աջակողմյան ակտիվիստների դեմ իրենց ցույցն են անցկացրել ձախակողմյան շարժման և հակաֆաշիստների ներկայացուցիչները:

 

Փախստականների հոսքի դեմ ցույցը կազմակերպել է «Խուլիգաններն ընդդեմ սալաֆիականների» շարժումը, որը բաղկացած է ֆուտբոլի երկրագուներից և աջակողմյան քաղաքական շարժումների անդամներից:

 

Զանգվածային ցույցերի ընթացքում բախումներ են եղել տարբեր քաղաքական շարժումների անդամների և ոստիկանության միջև:

 

Ոստիկանությունը ջրցաններ և արցունքաբեր գազ է կիրառել այն բանից հետո, երբ մոտ 150 հակաֆաշիստներ և անարխիստներ սկսել են հարձակում գործել ոստիկանության վրա։