Իսրայելում և Եգիպտոսում փոթորիկը տներ է քանդում և վերամբարձ կռունկներ շրջում (լուսանկարներ)
Հզոր փոթորիկը Մերձավոր Արևելքում կպահպանվի ամբողջ շաբաթ։ Որոշ տներում քամին պոկում է դռները։
Ականատեսները նկարահանել են` ինչպես են իսրայելական Նեթանիայում և Թել Ավիվում վերամբարձ կռունկներն ընկնում անմիջապես ճանապարհին:
Շինարարներից մեկը մահացել է այն բանից հետո, երբ նրա վրա է ընկել պատը` չդիմանալով քամու ուժգնությանը, գրում է segodnya.ua-ն:
Իսրայելի այլ շրջանում ուղևորատար ավտոբուսի վրա է ընկել հսկայական ջրով տարա: Բարեբախտաբար, ուղևորները չեն տուժել: Բազմաթիվ մայրուղիներ փակ են ջրհեղեղների պատճառով:
Է՛լ ավելի վատ է իրավիճակը Եգիպտոսի հյուսիսում: Ալեքսանդրիայում արդեն 8 մարդ ցիկլոնի զոհ է դարձել։ Բազմաթիվ տներ քանդվել են, լողափերը ծածկվել են ջրով, որը ծովից բերում է քամին:


















