Ղրղզստանի նախագահը ճապոնացիներին պատմել է ԵՏՄ-ի շուկա դուրս գալու հեռանկարների մասին

15:14 • 26.10.15

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրավիրել է ճապոնացի գործարարներին արտադրություն հիմնել երկրում՝ Եվրասիական տնտեսական միության շուկաներ դուրս գալու համար, գրում է РИА Новости-ն։

 

«Ես հույս ունեմ, որ ներդրումային համաժողովի ժամանակ մեր գործարարները կկարողանան ուղիղ կապեր և համագործակցություն հաստատել։ Օգոստոսին Ղրղզստանը ներառվել է ԵՏՄ կազմում, և այդ կոնտեքստում երկրների միջև համագործակցության նոր հեռանկարներ են բացվում։ Նա, ով մտնում է Ղրզստանի շուկա, 180 միլիոն մարդու կտրվածքով ԵՏՄ-ի շուկա է մուտք ստանում»,- ասել է նախագահը։

 

«Մենք ունենք առավել լիբերալ սահմանադրություն, հարկային ռեժիմ, ԵՏՄ-ում էլեկտրաէներգիայի ամենացածր գները, առավել լիբերալ արժութային ռեժիմ, որն առանց խոչընդոտների կապիտալների տեղաշարժի հնարավորություն է ընձեռում։ Այդ պատճառով մենք հրավիրում ենք գործարարներին արտադրություն հիմնել Ղրղզստանի տարածքում՝ ԵՏՄ-ի շուկաներ դուրս գալու հեռանկարով»,- հայտարարել է Աթամբաևը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ երկուշաբթի օրը Բիշքեկում կայացած բանակցությունների ժամանակ։