Լիբիայի ափերի մոտ 40 փախստականի մարմին է հայտնաբերվել

12:10 • 26.10.15

Միջերկրական ծովում աֆրիկացի փախստականների նավակի շրջվելու հետևանքով մահացել են բազմաթիվ մարդիկ, գրում է segodnya.ua-ն:

 

Սկզբում հայտնաբերվել է 27 մարմին Զլիտեն քաղաքի մոտակայքում` Տրիպոլիից արևելք: Այնուհետև հայտնաբերվել են մյուս մարմինները` մայրաքաղաքի և Տրիպոլիի հետ հարևան Հոմս քաղաքի ափերի երկայնքով:

 

Այժմ փրկարարները փնտրում են ևս 30 փախստականների, որոնք եղել են նավակում: