Ադրբեջանական ընդդիմադիր ուժը կոչ է արել 4 ամսով հետաձգել խորհրդարանական ընտրությունների անցկացումը
Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը երկրի իշխանություններին կոչ է արել խորհրդարանական ընտրությունները հետաձգել 4 ամսով՝ դրանց անցկացման համար ժողովրդավարական պայմաններ ստեղծելու համար:
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, հակառակ դեպքում «Մուսավաթը» սպառնում է դուրս գալ ընտրություններից:
Կուսակցությունը վերջնական պատասխան կտա հոկտեմբերի 28-ին:
Այդ մասին հայտարարվել է կուսակցության նախընտրական հանրահավաքի ընթացքում:
Կուսակցության ներկայիս ղեկավար Արիֆ Հաջիլըն իր ելույթում ընդգծել է, որ որոշելով մասնակցել ընտրություններին՝ «Մուսավաթը» ցույց է տվել, որ միշտ պատրաստ է պայքարել հակաժողովրդավարական ռեժիմի դեմ:
Նրա կարծիքով, սակայն, «իշխանությունները հերթական անգամ պատրաստվում են կեղծել ընտրությունները»։
Ադրբեջանում ընտրությունները նշանակված են նոյեմբերի 1-ին։ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից սահմանափակումների պատճառով գրասենյակը ստիպված է հրաժարվել նոյեմբերի 1-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելուց










