ԱՄՆ նախագահն ու Աբու Դաբիի արքայազնը քննարկել են Սիրիայում իրավիճակը
Լուսանկարը` discoverlifeline.com-ի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Աբու Դաբիի արքայազն շեյխ Մուհամեդ բին Զայեդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորման հարցը, գրում է Газета-ն:
«Նրանք քննարկել են Սիրիայում դեպի քաղաքական անցմանն առաջխաղացումը` հետևելով կառուցողական բանակցություններին Վիեննայում, ինչպես նաև նշել են «Ալ- Կաիդայի» և այլ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կարևորությունը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ նախագահը և արքայազնը դրական են արտահայտվել Եմենում հակամարտող կողմերի` ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունների հաջորդ փուլին անցում կատարելու պատրաստակամությունը:










