Դրամատիկ պահը, երբ ուղևորատար ինքնաթիռը վերջին վայրկյանին դադարեցնում է վայրէջքը (լուսանկարներ, տեսանյութ)
Սա այն անհավանական պահն է, երբ ուղևորատար ինքնաթիռը դադարեցնում է վայրէջքը՝ չնայած նրան, որ իր անիվներն արդեն դիպել են թռիչքուղուն, գրում է The Daily Mail-ը՝ ներկայացնելով տեսանյութ։
Միջադեպը նկարահանվել է Մանչեսթերի օդանավակայանում անձրևոտ մի օր և ցույց է տալիս, թե ինչպես է Aer Lingus իռլանդական ավիաընկերության ինքնաթիռը մի կողմից մյուս կողմ տատանվում՝ փորձելով վայրէջք կատարել քամու պայմաններում:
Դուբլինից ժամանող ATR 72-ը, ի վերջո, վերջին վայրկյանին դադարեցնում է վայրէջքը և նորից օդ բարձրանում։ Նշվում է, որ ինքնաթիռը տասը րոպե անց վերադարձել է և ապահով վայրէջք կատարել։















