Տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է ինքնաթիռը քիչ մնում հարվածի օպերատորին (լուսանկարներ, տեսանյութ)
Տեսանյութը ցույց է տալիս այն սարսափելի պահը, երբ ինքնաթիռը, թռիչք կատարելով Կարիբյան Սուրբ Մարտեն կղզուց, քիչ է մնում անիվներով դիպչի տեսանյութը նկարահանողին։
Արքայադուստր Յուլիանայի անվան միջազգային օդանավակայանը ողջ աշխարհում հայտնի է իր բարդ վայրէջքներով, բայց այս անկյունից կադրեր բավականին հազվադեպ են եղել։
Քաջ օպերատորը կանգնել է թռիչքուղու հենց եզրին՝ սպասելով, որ ինքնաթիռը թռիչք կատարի։
Ուղևորատար ինքնաթիռը մոտեցել է սարսափելի արագությամբ և խլացնող ձայնով ու անհավատալիորեն մոտեցել տեսախցիկին։
«Հիանալի է։ Արժեր դրա համար կորցնել գլխարկս»,- բացականչել է տղամարդը։
Օդանավակայանն ունի աշխարհի ամենակարճ թռիչքուղիներից մեկը, և այնպիսի ինքնաթիռները, ինչպիսին են Boeing 747-ը, ստիպված են լինում մոտ թռչել զբոսաշրջիկներով լի ծովափին։

















