Օդեսայի ընդդիմությունը Սաակաշվիլիին մեղադրել է ընտրությունները կեղծելու համար
Օդեսայի «Ընդդիմադիր դաշինք» կազմակերպության ղեկավար Նիկոյալ Սկորիկն Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ու քաղաքապետ Գենադի Տրուխանովին մեղադրել է տեղական ընտրությունների արդյունքները կեղծելու համար, տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Մենք տիպիկ ընտրական պայմանավորվածության ականատեսն ենք, երբ իշխանությունը՝ քաղաքապետի ու նահանգապետի գլխավորությամբ, պայմանավորվել են, թե ինչպիսին պետք է լինեն ընտրության արդյունքները։ Եվ դա շատ կարևոր պահ է։ Նրանք պետք է հաղթեն Օդեսայի ընտրությունների արդյունքում: Այժմ ողջ քաղաքում կեղծում են քվեարկության արդյունքները»,-ասել է նա:
Ընդդիմադիրի խոսքով՝ իշխանությունը որպես ընտրողների վրա ազդելու գործիք օգտագործում է «էքզիտ-փոլի» արդյունքները:










