Հյուսիսային Կարոլինայի Կենտրոնական համալսարանում կրակոցներ են հնչել, կա մեկ տուժած
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Կենտրոնական համալսարանի տարածքում կրակոցներ են լսվել, հաղորդվում է համալսարանի Twitter-ի էջում, փոխանցում է РИА Новости-ն:
Լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպի հետևանքով տուժել է մեկ մարդ, նա ստացել է թեթև վնասվածքներ, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Կրակողի և միջադեպի ստույգ վայրի մասին տեղեկություն չկա:
Ներկայում համալսարանն աշխատում է սովորական ռեժիմով:
Ավելի վաղ համալսարանի վարչակազմը կոչ էր արել բոլորին, ով գտնվում է համալսարանի տարածքում, անվտանգ վայր գտնել և մնալ այնտեղ մինչև հատուկ հանձնարարություններ լինեն:










