Տոկիոյում Թուրքիայի դեսպանատան մոտ բախման հետևանքով 10 մարդ է տուժել

11:34 • 26.10.15

Տոկիոյում Թուրքիայի դեսպանատան մոտ նախօրեին տեղի ունեցած բախումների հետևանքով 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Բախումները տեղի են ունեցել թուրքերի և քրդերի միջև, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Տուժածների թվում են 2 ոստիկաններ, որոնք փորձել են կանգնեցնել թեժացած վեճը: Ինը մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

 

Վեճը սկսվել է առավոտյան դեսպանատան մոտ, ուր եկել էին Թուրքիայի քաղաքացիները` իրենց երկրի խորհրդարանական արտահերթ ընտրություներին մասնակցելու համար:

 

Որոշ տվյալների համաձայն` բարձրացվել է Քրդական աշխատավորական կուսակցության դրոշը: Դրանից հետո թուրքերի և քրդերի միջև ծեծկռտուք է սկսվել: Երկու կողմերն էլ քարեր և այլ առարկաներ են նետել, կոտրվել են կայանված մեքենաների ապակիները: