Եթե Սադամ Հուսեյնը և Մուամար Քադաֆին ողջ լինեին, աշխարհն ավելի լավը կլիներ. Դոնալդ Թրամփ

09:18 • 26.10.15

ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը կարծում է, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում կարող էր ավելի լավ լինել, եթե Իրաքում և Լիբիայում տեղի չունենային պետական հեղաշրջումներ, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Ես 100%-ով վստահ եմ, որ աշխարհն ավելի լավը կլիներ, եթե Սադամ Հուսեյնը և Մուամար Քադաֆին այժմ լինեին իշխանությունում»,- ասել է Թրամփը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

 

Նրա խոսքով` Իրաքում նախկինում չեն եղել ահաբեկիչներ, «Հուսեյնն անմիջապես կվերացներ նրանց»: «Իսկ այսօր Իրաքն այնպիսին է, կարծես Հարվարդ լինի ահաբեկիչների համար»,- ասել է նա։

 

«Ես չեմ ասում, որ Հուսեյնը հաճելի երիտասարդ էր, նա զզվելի էր, սակայն այժմ ամեն ինչ ավելի վատ է դարձել: Իսկ Լիբիայում ընդհանրապես ոչ ոք չի հասկանում` ինչ է տեղի ունենում»,- ասել է Թրամփը։