Թուրք ոստիկանների ու ԻՊ-ի զինյալների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում փոխհրաձգություն է տեղի ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ու ոստիկանության միջև, տեղեկացնում է Hurriyet-ը:
Հաղորդվում է, որ ահաբեկիչների տեղադրած ռումբի պայթյունից զոհվել է ոստիկանության 2 աշխատակից, ևս չորսը վիրավոր են:
Նաև հաղորդվում է, որ բախման ընթացքում սպանվել է ԻՊ-ի 4 զինյալ:
Ահաբեկիչների դեմ ուղղված հատուկ գործողությունը դեռ շարունակվում է:
Ավելի վաղ Թուրքիայում 4 հնարավոր մահապարտ ահաբեկիչների նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:










