Համացանցում տեղադրվել է «պարաշյուտիստ» կուղբերի ճանապարհորդության տեսանյութը
Կես դար առաջ ԱՄՆ-ում մտածել են կուղբերին նոր վայրերում վերաբնակեցնելու մասին։ Այդ վայրեր ցամաքային տրանսպորտով հասնել հնարավոր չէ, այդ պատճառով կենդանիներին տեղափոխել են պարաշյուտով: Անսովոր ճանապարհորդության տեսանյութը հայտնաբերվել է միայն այժմ, գրում է korrespondent.net-ը։
1948 թվականին կուղբերին նստեցրել են հատուկ տուփերի մեջ և պարաշյուտով տեղափոխել են այն վայրեր, ուր ցամաքով հնարավոր չի եղել հասնել: Կարճ ֆիլմը, որը կորած էր համարվում, պատահաբար գտնվել է արխիվում՝ Այդահոյի նահանգի պատմաբանների կողմից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած պարաշյուտների օգտագործման գաղափարն առաջարկել է բնապահպանական ծառայության սպա Էլմո Հեթերը։ Նա պատրաստել է փայտե տուփ, որն անցքեր ունի օդափոխության համար և կարող է ինքնուրույն բացվել գետնին հարվածելու դեպքում։ Առաջին պարաշյուտիստը դարձել է Ջերոնիմո մականունով կուղբը: Նրան բացմիզս ինքնաթիռից նետել են դաշտը, որտեղ նրան բռնել են և կրկին նստեցրել տուփի մեջ։
Կենդանին հիանալի է տարել բոլոր թռիչքներն ու վայրէջքները: Արդյունքում՝ որոշում է կայացվել գործողության անցնել. Այդահոյի արգելոցի ամենահեռավոր հատված է «հասել» 75 կուղբ։










