Երկրներ, որտեղ մարդիկ իրենց ապահով են զգում գիշերը միայնակ քայլելիս. Հայաստանն 9-րդ տեղում է

11:59 • 27.10.15

Gallup կազմակերպության «Համաշխարհային իրավունք և կարգ- 2015» զեկույցը (Law and Order Index) ներկայացնում է այն երկրները, որտեղ մարդիկ իրենց առավել ապահով են զգում գիշերը միայնակ քայլելիս, գրում է The Independent-ը։ Ցանկում ներառված է նաև Հայաստանը։

 

Ինդեքսը չափում է մարդկանց անձնական անվտանգության զգացողությունը ողջ աշխարհում, ինչպես նաև նրանց սեփական փորձառություններն իրավապահ մարմինների հետ։

 

Զեկույցը հիմնված է 2014 թվականին 141 երկրներում անցկացված ավելի քան 142.000 հարցազրույցների հիման վրա:

 

Հարցման մասնակիցներին, ի թիվս այլնի, հարցրել են. «Դուք Ձեզ ապահո՞վ եք զգում քաղաքում կամ որտեղ ապրում եք գիշերը քայլելիս»: 

 

Կայքը ներկայացնում է զեկույցում ընդգրկված «ամենաապահով» և «ամենաանապահով» տասը երկրները.

 

Ապահով երկրների 10-յակը.


Սինգապուր՝ 91 տոկոս,
Հոնկոնգ՝ 91 տոկոս,
Նորվեգիա՝ 86 տոկոս,
Իսպանիա՝ 85 տոկոս,
Ռուանդա՝ 85 տոկոս,
Ինդոնեզիա՝ 85 տոկոս,
Սլովենիա՝ 84 տոկոս,
Տաջիկստան՝ 83 տոկոս,
Հայաստան՝ 82 տոկոս,
Ավստրիա՝ 81 տոկոս։

 

Անապահով երկրների 10-յակը.


Վենեսուելա՝ 22 տոկոս,
Գաբոն՝ 29 տոկոս,
Կոնգո՝ 30 տոկոս,
Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ 31 տոկոս,
Պարագվայ՝ 32 տոկոս,
Աֆղանստան՝ 34 տոկոս,
Բոցվանա՝ 35 տոկոս,
Լիբերիա՝ 35 տոկոս,
Բրազիլիա՝ 36 տոկոս,
Զամբիա՝ 36 տոկոս։