Նյու Ջերսիի հանրային զբոսայգում արջն օրն անցկացրել է ծառի վրա (լուսանկարներ)

09:43 • 27.10.15

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Մորիսթաունի հանրային զբոսայգում մասնագետները ծառից իջեցրել են Բարիբալ տեսակի հյուսիսամերիկյան արջի, գրում է gazeta.ru-ն։

 

Երկուշաբթի առավոտյան արջը եկել է Մորիսթաուն Գրին պատմական զբոսայգի, զբոսնել շատրվանի մոտ և բարձրացել ծառի վրա: Ավելի ուշ ժամանել են վայրի բնության վարչության մասնագետները, իսկ ոստիկանության կողմից փակված զբոսայգու հատվածը շրջափակել են հարյուրավոր մարդիկ՝ սմարթֆոններով և ֆոտոխցիկներով:

 

Ծառի շուրջ ցանց է դրվել, որպեսզի կենդանին չսատկի ընկնելու դեպքում:

 

ԴՆԹ նմուշ վերցնելուց հետո նրան հետ կտանեն նահանգի արևմտյան հատվածում գտնվող անտառը։

Embedded image permalink

Embedded image permalink