Բելառուսի ոստիկանությունը հրաժարվել է տուգանել Լուկաշենկոյին առանց ամրագոտի երթևեկելու համար (տեսանյութ)
Բելառուսի ոստիկանները պատմել են` ինչու երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չեն տուգանել երթևեկության ժամանակ անվտանգության գոտու բացակայության համար։
Իրավապահները հայտնել են, որ իրավախախտում տվյալ դեպքում չի եղել, փոխանցում է newsru.com-ը:
Իր հարցման գրավոր պատասխանը ստացել է քաղաքացի Կովտունը։ «Հաշվի առնելով վարչական իրավախախտման համար իրադարձությունների բացակայությունը` վարչական գործընթաց սկսելու համար հիմքեր չկան»,- ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ Լուկաշենկոյի` նոր ճանապարհով մեքենա վարելու մասին տեսանյութը ցուցադրվել է նույնիսկ լուրերով։










