Սնկային թունավորում ստացած երեխաների վիճակը բավարար է

17:52 • 27.10.15

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական թունաբանական կենտրոնից Tert.am-ին տեղեկացրին, որ սնկային թունավորման դեպքով իրենց մոտ տեղափոխվածների մոտ բարդություններ չեն նկատվել:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-26-ը սնկային թունավորումով 6 երեխա է հոսպիտալացվել. դեպքերն արձանագրվել են Արագածոտնի և Արարատի մարզերում:
 

«Ստամոքսաաղիքային խանգարման երևույթներով է դրսևորվել թունավորումը: Այս պահին բժշկական կենտրոնում գտնվող 3 հիվանդների վիճակը բավարար է»,-ասացին մանկական թունաբանական կենտրոնից:

 

Սնկային թունավորում ստացած երեխաների վիճակը բավարար է