Աֆղանստանում և Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 260-ը (լուսանկարներ)

09:36 • 27.10.15

Աֆղանստանում և Պակիստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն առնվազն 263 է, գրում է Интерфакс-ը:

 

Պակիստանում մահացել է առնվազն 228 մարդ, ավելի քան 1.000 մարդ ստացել է վնասվածքներ: Աֆղանստանի իշխանություները, իրենց հերթին, հայտնել են 33 զոհի և ավելի քան 200 վիրավորի մասին: Երկու զոհի մասին հայտնել են հնդկական Քաշմիր շրջանում:

 

Տուժած երկրների լեռնային շրջաններից շարունակում են ավերածությունների մասին հաղորդագրություններ ստացվել։ Իշխանությունները զգուշացնում են, որ զոհերի թիվը կարող է էապես ավելանալ, քանի որ դեռ տեղեկություններ չկան հեռավոր շրջանների մասին։

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել էր, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,5 մագնիտուդ։

 

Последствия землетрясения в Афганистане - фото 6 из 6

Последствия землетрясения в Афганистане - фото 5 из 6

Последствия землетрясения в Афганистане - фото 4 из 6

Последствия землетрясения в Афганистане - фото 3 из 6

Последствия землетрясения в Афганистане - фото 2 из 6

Последствия землетрясения в Афганистане - фото 1 из 6

Աֆղանստանում և Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 260-ը (լուսանկարներ)