Իտալիայի ուսումնական հաստատությունում արգելել են բարձրակրունկները՝ սեյսմավտանգ գոտում գտնվելու պատճառով

17:28 • 27.10.15

Իտալական Ավեցցանո շրջանի ուսումնական հաստատություններից մեկում արգելել են բարձրակրունկ կոշիկներ հագնելը, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Ինչպես հաղորդել են L'Instituto Technico Industriale ուսումնական հաստատությունից, նման որոշում կայացվել է շրջանում բարձր սեյսմոլոգիական վտանգի պատճառով: Դա իդեալական որոշում է կոշիկներին առնչվող կանոններն արդարացնելու համար, գրում է The Local-ը:

 

Տնօրեն Աննա Ամանցին հայտնել է, որ անհրաժեշտ է ուսանողներին տեղեկացնել անվտանգության տեխնիկայի մասին՝ հատկապես որ շրջանը սեյսմավտանգ գոտում է:

 

Ուսուցիչները հայտարարել են, թե համաձայն չեն արգելքի հետ, սակայն կհետևեն նոր կանոններին:


«Նրանք պետք է մտածեն ավելի լուրջ խնդիրների մասին: Օրինակ՝ ինչպես հաստատությունն անհրաժեշտ չափով ջեռուցեն»,-ասել է սաներից մեկը:

Իտալիայի ուսումնական հաստատությունում արգելել են բարձրակրունկները՝ սեյսմավտանգ գոտում գտնվելու պատճառով