Կրակոցներ Արտաշատում. վիրավորվել են երկու եղբայր. կրակոցներ արձակած անձը ներկայացել է ոստիկանության բաժին
20.30
Ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին, որ կրակոցներ արձակած անձը ներկայացել է ոստիկանության բաժին։
18.02
Արտաշատում քիչ առաջ կրակոցներ են հնչել, որի հետևանքով երկու տղամարդ հրազենային վնասվածք է ստացել:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Տուժածները եղբայրներ են, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն»,-տեղեկացրին լրատվական վարչությունից:










