Լեհաստանում պաշտոնապես հայտնել են խորհրդարանական ընտրություններում պահպանողականների հաղթանակի մասին
Լեհաստանի «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցությունը հաղթանակ է տարել կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրություններում։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Պետական ընտրական հանձնաժողովի նախագահ Վոյչեխ Գերմելինսկին:
Բոլոր քվեաթերթիկների մշակման արդյունքում պահպանողական կուսակցությունը հավաքել է ձայների 37.58%-ը։
Այնուհետև հաջորդում է «Քաղաքացիական հարթակ»-ը` ձայների 24.9%-ով, երրորդ տեղում է ռոք երաժիշտ Պավել Կուկիզի շարժումը` 8.81% ձայնով, փոխանցում է Интерфакс-ը։










