Նորվեգիայում առաջարկում են դադարեցնել Շենգենյան համաձայնագրի պարտավորություններին հետևելը
Նորվեգիային անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել Շենգենյան համաձայնագրի պարտավորությունների պահպանումը` միգրացիոն ճգնաժամի առնչությամբ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պահպանողական կուսակցության հետ միասին իշխող կոալիցիայի կազմի մեջ մտնող նորվեգական Առաջընթացի կուսակցության գործադիր հանձնաժողովը, հաղորդում է korrespondent.net-ը:
«Ներկայիս իրավիճակում անհրաժեշտ է, որ Նորվեգիան օգտագործի հնարավորությունը, որը նա ունի Շենգենյան համաձայնագրի դրույթների համաձայն՝ ժամանակավորապես դադարեցնելով դրա գործողությունը և սկսելով իրականացնել ամբողջական սահմանային հսկողություն»,- ասված է փաստաթղթում:
Հայտարարությունում նաև առաջարկվում է Եվրամիության, որի մեջ Նորվեգիան չի մտնում, ինչպես նաև ՄԱԿ-ի առաջ դնել գործող միջազգային համաձայնագրերի և կոնվենցիաների վերանայման մասին հարցը՝ դրանք համապատասխանեցնելով ընթացիկ իրավիճակին։
Առաջընթացի կուսակցությունը նաև համաձայն չէ միգրացիոն խոշոր հոսքերի հետևանքով հիմնական սոցիալական ծառայությունների կրճատման հետ։
«Նորվեգիայում սոցիալական ծառայություններն ավելի լավն են, քան հարևան երկրներում: Մենք հասկանում ենք, որ ապաստան խնդրողները նախընտրում են ժամանել Նորվեգիա, բայց մենք պարզապես հնարավորություններ չունենք բոլոր ցանկացողներին ապահովել»,- նշել է կուսակցության առաջնորդ Սիվ Յենսենը:










