ԻՊ-ի գրոհայինները Պալմիրայում հնագույն սյուների հետ միասին 3 մարդու են պայթեցրել

12:52 • 27.10.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները երեք մարդու են մահապատժի ենթարկել հնագույն Պալմիրա քաղաքում՝ նրանց կապելով հնագույն սյուներին, իսկ այնուհետև պայթեցնելով ճարտարապետական հուշարձանները, հայտնում է CNN-ը։

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են Սիրիայի Պալմիրա քաղաքի հնագույն սյուները:

 

Ինչպես նշում է Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը, մահապատժի ենթարկվածները նախկինում առևանգվել էին Պալմիրայում կամ դրա շրջակայքում։ Նրանց անունները և մահապատժի պատճառները հայտնի չեն:

 

Պալմիրան, որի հնագույն ավերակները Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 6 օբյեկտներից մեկն են, անցել է գրոհայինների հսկողության տակ մայիսի կեսերին։



Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ավելի վաղ պայթեցրել էին իրենից հնագիտական բացառիկ արժեք ներկայացնող քաղաքի Հաղթական կամարը։
 

Իսլամիստներն ընթացիկ տարվա մայիսին Պալմիրան գրավելուց հետո ոչնչացրել են դրա լավագույն հատվածները` 2.000 տարվա պատմություն ունեցող Բել և Բաալ Շամին տաճարները։

ԻՊ-ի գրոհայինները Պալմիրայում հնագույն սյուների հետ միասին 3 մարդու են պայթեցրել