Պուտինն ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ կքննարկի Սիրիայում իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 28-ին ԱՊՀ հատուկ ծառայությունների պատվիրակությունների հետ կքննարկի իրավիճակը Սիրիայում ու Աֆղանստանում, տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Պուտինը Մոսկվայում կընդունի ԱՊՀ անվտանգության ու հատուկ ծառայությունների ղեկավարներին»,-ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն ԱՊՀ երկրների տարածքում հակաահաբեկչական գործունեությանն առնչվող հիմնական հարցերն ու Սիրիայում և Աֆղանստանում պատրաստություն անցած խմբերին ու կազմակերպություններին հակազդելու հարցերը:










