Թուրքիայի ՌՕՈւ-ի ինքնաթիռները խախտել են Հունաստանի օդային տարածքը. լրատվամիջոցներ

09:15 • 27.10.15

Թուրքական ինքնաթիռները երկուշաբթի խախտել են Աթենքի թռիչքային տեղեկության գոտում կանոնները և Էգեյան ծովում Հունաստանի օդային տարածքը, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով հունական լրատվամիջոցներին։

 

Տվյալ տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չկա։


«14 ինքնաթիռներից բաղկացած 5 խումբ, ինչպես նաև 6 առանձին ինքնաթիռներ 15 խախտում են կատարել, այնուհետև՝ ևս 31 խախտում»,- գրում է հունական Kathimerini թերթը:

 

Լրատվամիջոցները պարզաբանում են, որ թուրքական ինքնաթիռները նկատվել են Էգեյան ծովի հյուսիս-արևելյան, հարավ-արևելյան և կենտրոնական հատվածներում։