Մարգարիտա Սիմոնյանին վրդովեցրել է ԱՄՆ-ում RT-ի սեփականությունն ագրավելու առաջարկը
Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը վրդովվել է ՅՈւԿՕՍ-ի գործով ԱՄՆ-ում հեռուստաալիքի սեփականությունն առգրավելու պահանջից, գրում է gazeta.ru-ն։
Սիմոնյանի վրդովմունքի պատճառը The Washington Post թերթում մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով Մաքքեյնի միջազգային առաջնորդության ինստիտուտի ավագ տնօրեն Դևիդ Քրեյմերի հրապարակած սյունակն է։
Քրեմերը նախկինում զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնը: Իր «Արևմուտքը պետք է հարցերը լուծի պուտինյան փիարի մեքենայի հետ» վերնագրով սյունակում նա կոչ է արել սառեցնել RT հեռուստաալիքի ակտիվները՝ ՅՈւԿՕՍ-ի գործի առնչությամբ։
«Մենք վրդովված ենք ԱՄՆ նախկին պաշտոնյայի կողմից այդ կոչով և պահանջում ենք թերթից պատասխանի իրավունք»,- հայտարարել է Սիմոնյանը։
ՅՈՒԿՕՍ-ի գործ են անվանում 2003 թվականին սկսված իրադարձությունները, որոնք կապված են «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության հիմնական համասեփականատերերի դեմ քրեական հետապնդումների, ինչպես նաև ընկերության սնանկության գործընթացի հետ։










