Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փարանջայով կանանց կարելի է չմտահոգվել դիմահարդարման համար
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մահմեդական կանանց հարմար է փարանջա կրել, քանի որ դրանով կարելի է չմտահոգվել դիմահարդարման մասին, գրում է gazeta.ru-ն։
Նյու Հեմփշիրում երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարի իր ազատության տեսլականը փաթաթել Մերձավոր Արևելքի երկրներին: Նա որպես օրինակ է բերել շատ մահմեդական կանանց ցանկությունը՝ բուրքա կրել, և բացատրել է, որ նրանց համար դա ավելի հեշտ է, քան սովորական հագուստ կրելը, քանի որ փարանջայով նրանք ստիպված չեն մտահոգվել դիմահարդարման առկայության կամ բացակայության մասին։
«Նրանք ցանկանում են բուրքա կրել: Իրականում դա ավելի հեշտ է: Նրանք ստիպված չեն դիմահարդարում անել: Նայեք, ինչ գեղեցիկ են նրանք բոլորը»,- ասել է Թրամփը:
«Ես ձեզ կասեմ, որ եթե ես կին լինեի, իսկապես չէի ցանկանա դիմահարդարում անելով զբաղվել: Ես ուղղակի կասեի. «Ես պատրաստ եմ, սիրելիս, գնացինք»: Իսկապես»,- հավելել է Թրամփն իր ելույթի ընթացքում։










