Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու համար կասկածվող 30 մարդ է ձերբակալվել

12:26 • 27.10.15

Թուրքիայի ոստիկանությունը երկրի կենտրոնական հատվածում գտնվող Քոնյա քաղաքում հակաահաբեկչական գործողության ընթացքում 30 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությանը ներգրավվածության համար, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Նախօրեին՝ հոկտեմբերի 26-ին, երկու ոստիկան է մահացել Թուրքիայի հարավ-արևելքում ԻՊ-ի գրոհայինների հետ փոխհրաձգության հետևանքով։ Իրավապահ մարմինների աշխատակիցների և գրոհայինների միջև բախումը տեղի է ունեցել մեծավմասամբ քրդերով բնակեցված Դիարբեքիր քաղաքում հատուկ գործողության ընթացքում։

 

Թուրքական իշխանություններն ԻՊ-ի տեղական կենտրոնը վնասազերծելու գործողություն անցկացնելու մասին որոշում են կայացրել Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որն ավելի քան 100 մարդու կյանք է խլել։

 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 102 մարդ է մահացել, ավելի քան 500 հոգի դիմել բուժօգնության: Քննության հիմնական վարկածն ԻՊ-ի ներգրավվածությունն է։