ԱՄՆ-ում ոստիկանը դասասենյակում բռնություն է գործադրել աշակերտուհու նկատմամբ. տեսանյութը մեծ տարածում է գտել

22:15 • 27.10.15

ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն հետաքննում է Հարավային Կարոլինա նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպը, երբ  ոստիկանության սպան հարձակվել է աշակերտուհիներից մեկի վրա և նրան քաշ տվել դասասենյակով մեկ:

Ինչպես տեղեկացնում է NBC News-ը` միջադեպը տեսագրվել է բջջային հեռախոսով և համացանցում հայտնվելուց հետո քննադատությունների մեծ ալիք բարձրացրել: Աշակերտուհին աֆրոամերիկյան ծագում ունի, ինչն էլ ավելի է վրդովեցրել ամերիկացիներին: