Օդային հարվածներ են հասցվել Եմենում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցի շենքին
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտնել է Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաադա քաղաքում անցած գիշեր հիվանդանոցի շենքին ուղղված մի քանի օդային հարվածների մասին, հաղորդում է РИА Новости-ն։
«Անցած գիշեր մի քանի օդային հարված է հասցվել Եմենի Սաադայում մեր հաստատության վրա, հաստատության ներսում եղել են աշխատակիցներ և հիվանդներ»,- ասված է Twitter-ում կազմակերպության պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրությունում։
Միջադեպի հետևանքով զոհերի և վիրավորների մասին դեռ չի հաղորդվում:










