Խորվաթիա է ժամանել 105-ամյա ներգաղթյալ

10:03 • 28.10.15

Երեքշաբթի Խորվաթիա ժամանած ներգաղթյալների թվում է եղել նաև 105-ամյա մի աֆղանուհի, գրում է Интерфакс-ը` հղում անելով AP գործակալությանը։

 

Ըստ տեղեկությունների` կինը ժամանել է Օպատովաչ գյուղի փախստականների ճամբար մոտ կեսօրին` սահմանը հատելով Սերբիայի կողմից:

 

Խորվաթական իշխանությունների համաձայն` բժիշկները զննել են կնոջը` պարզելու համար՝ օգնության կարիք ունի, թե ոչ:

 

Պաշտոնական տվյալներով` ավելի քան 260.000 ներգաղթյալ է սեպտեմբերի կեսերից ժամանել Խորվաթիա:

Խորվաթիա է ժամանել 105-ամյա ներգաղթյալ